Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Էդուարդ Շարմազանով. Քաղաքական ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը գնալու է

Էդուարդ Շարմազանով. Քաղաքական ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը գնալու է
12.02.2021 | 15:50

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա, կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Նիկոլը պետք է հեռանա և վերջ։ Արտահերթ ընտրությունների գնալը, այն էլ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, հղի է նոր ցնցումներով, նոր խնդիրներով, նոր բախումներով։ Ավելին, մի մարդ, որը ոստիկանական շքախմբով, վահաններով, զոռբայությամբ, սրբապղծությամբ մտնում է Եռաբլուր, այդ մարդու հետ գնում ենք ընտրություն ի՞նչ անենք», - ասաց Շարմազանովը։ Նա նշեց, որ ընդդիմադիր բևեռը միակարծիք է՝ պետք է պայքարել «դավաճանական ռեժիմից օր առաջ ազատվելու համար»։ Շարմազանովի խոսքով՝ քաղաքական ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը գնալու է։

«Եթե Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ ապագան արժեք չունի ու թանկ չէ, մեզ համար թանկ է, մեր ու իր տարբերությունը՝ ինքը մտածում է միայն իր վերարտադրության մասին, մենք՝ հայրենիքի փրկության մասին, իրենից ազատվելու մասին։ Ինքը հրաժարական տալու է ու ոչ շատ հեռու ժամանակաշրջանում», - նշեց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 4894

Մեկնաբանություններ